Յուրգեն Կլոպն ասել է, որ «Լիվերպուլն» արդեն մոռացել է «Տոտենհեմի» հետ խաղն ու կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա։
Պրեմիեր լիգայի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» (1:2) հանդիպումից հետո, որում մրցավարները մի քանի սխալ թույլ տվեցին ( դրանք ընդունվել էին անգլիական մրցավարական կորպուսի կողմից), «կարմիրների» գլխավոր մարզիչն ասել էր. «Վերախաղարկումը միակ տարբերակն է»։ Այնուամենայնիվ, հանդիպումը չի վերախաղարկվի՝ չնայած ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի տեսական հնարավորությանը:
«Եթե ցույց տամ, որ դեռ զբաղված եմ շաբաթ օրվա խաղով, ապա դա սուտ կլինի: Մենք մոռացել ենք այդ խաղը: Մենք երեխա չենք։ Այսքանը:
Այս խաղի վրա կենտրոնանալու խնդիր չունենք»,- ասել է Յուրգեն Կլոպը Եվրոպա լիգայի «Յունիոնի» հետ խաղում տարած հաղթանակից հետո։