Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայացավ բրազիլական «Պալմեյրաս» և արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբների դիմակայության երկրորդ հանդիպումը։ Թիմերը խաղն ավարտեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով․ 11-մետրանոցներով ուժեղ գտնվեց «Բոկան»՝ 2:4:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի մասնակցել խաղին:
Եզրափակիչում «Բոկան» կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։
Անցյալ տարի «Ֆլամենգոն» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթելով «Ատլետիկո Պարանաենսեին»։
























































