«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կիսվել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:1) իր հույզերով.
«Հիանալի էր, քանի որ հանդիպումը սկսեցինք ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էինք և այնպես, ինչպես պատրաստ էինք: Այն, որ ընդմիջման գնացինք 2:0 հաշվով, էլ ավելի մեծ էներգիա տվեց մեզ։ Մենք քաջ գիտակցում էինք, որ նման առաջին խաղակեսից հետո ընդմիջման գնալը կարող է դանդաղեցնել տեմպը, սակայն փոխարենը դուրս եկանք խաղադաշտ ու անմիջապես խփեցինք երրորդ գոլը»,- Տոնալիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։