ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի լավագույն գոլի մրցանակի հավակնորդների ցուցակը: Ցանկում ընդգրկվել է՝
- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ֆանտաստիկ գոլը, որը 34-րդ րոպեին «Նապոլիի» հետ 2-րդ տուրի խաղում (3:2) հավասարեցրել է հաշիվը,
- «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Յուլիան Ալվարեսի՝ 84-րդ րոպեին խփած գոլը, որն իր թիմին թույլ է տվել հաղթանակ տանել «Լայպցիգի» հետ արտագնա խաղում (3:1),
- «Բրագայի» կիսապաշտպան Արմինդո Բրումայի գոլը, որը հավասարեցրել է հաշիվը «Ունիոն Բեռլինի» հետ խաղում (3:2): Նա 51-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հեռահար հարվածով դարձել է գոլի հեղինակ,
- «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերի գոլը, որը ՊՍԺ-ի հետ հանդիպման 90-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է Ջանլուիջի Դոննարումայի դարպասը և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 4:1:
Նշենք, որ Բելինգեմն ու Բրուման պայքարում են նաև Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար:
























































