«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի դարպասապահ Անդրե Օնանայի խաղի մասին։
«Հանդիպումների ժամանակ մենք տեսնում ենք նրա բոլոր հնարավորությունները։ Չնայած սխալներին՝ Անդրեն բնավորություն է դրսևորում։
Օնանան ներուժ ունի դառնալու աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Վստահ եմ, որ նա հաջողության կհասնի առաջիկա հանդիպումներում»,- մեջբերում է մասնագետին Manchester Evening News-ը։
27-ամյա կամերունցին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» Միլանի «Ինտերից»: Գործարքի գումարը կազմել է 52,5 մլն եվրո։