Տաղանդավոր Լամին Յամալը վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: 16-ամյա ֆուտբոլիստին համեմատում են Լիոնել Մեսսիի հետ, սակայն կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին կոչ է անում նման համեմատություններ չանել։
«Հուսով եմ՝ Լամինը կարող է նոր դարաշրջան սկսել: Այո, նրա հետ կապված սպասելիքները մեծ են։ 16 տարեկանում նա հանդես է գալիս բարձր մակարդակով, ինչը շատ լավ է։
Բայց տեսնենք, թե ինչպիսին կլինի ապագան ու մի համեմատեք նրան Մեսսիի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:
Չորեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կխաղա «Պորտուի» հետ։
























































