Շաբաթ օրը «Տոտենհեմը» ԱՊԼ-ի յոթերորդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Այս խաղում մրցավարը սխալ թույլ տվեց՝ չհաշվելով մերսիսայդցիների խաղացող Լուիս Դիասի գոլը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերով, արդար կլինի այս հանդիպումը վերախաղարկելու որոշումը։
«Կարծում եմ, որ այդ հանդիպումը վերախաղարկելու որոշումն արդար կլինի», — Կլոպի խոսքերը մեջբերել է լրագրող Ջեյմս Փիրսը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին՝ «Բրայթոնի» հետ։