«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը երկար ժամանակ կբացակայի, հայտնում է Daily Express-ը։
26-ամյա անգլիացին ազդրի վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի՝ «Բրայթոնի» հետ խաղում (1:0): Ըստ աղբյուրի՝ պաշտպանը մոտ երկու ամիս բաց կթողնի:
Այս մրցաշրջանում Չիլվելը «Չելսիի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։