Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելի խոսքերն այն մասին, որ կատալոնական ակումբը մեծ գումար չի վճարել մրցավարական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկես Նեգրեիրային, ով երկար ժամանակ աշխատել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում (RFEF):
«Ռոսելը հայտարարել է, որ «Բարսելոնան» վճարել է 4000 եվրո մրցավարների հաշվետվությունների համար, որպեսզի փրկվի 11 մետրանոցներից: Ո՞ւմ է վճարվել այս գումարը. Դարպասպա՞պին։ Մենք տեսնում ենք, որ այդ հաշվետվությունները 4000 եվրո չեն արժեցել, շատ ավելին է վճարվել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Ռոսելը և կատալոնական ակումբի մեկ այլ նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեղադրվում են 2001-2018 թվականներին Նեգրեյրային մոտ 7,5 միլիոն եվրո վճարելու մեջ, որպեսզի նա կարողանա ազդել մրցավարների վրա, և նրանք որոշումներ կայացնեն հօգուտ «Բարսելոնայի»: