Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Իսպանիայի ոստիկանության նախկին կոմիսար Խոսե Մանուել Վիլյառեխոյի վերջին հայտարարությունից հետո, որը մեղադրել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դատավորներին կաշառելու մեջ։
«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրամայել է անհապաղ դատական հայց ներկայացնել նախկին կոմիսար Վիլյառեխոյի դեմ՝ կատալոնական ռադիոյի եթերում հնչեցրած կեղծ մեղադրանքների համար»,- ասվում է Մադրիդի «Ռեալի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Չեմպիոնների լիգայի խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Նապոլիի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: