«Չելսիի» նախկին մարզիչ և խաղացող Ֆրենկ Լեմպարդը կիսվել է լոնդոնյան ակումբի ներկայիս վիճակի մասին իր կարծիքով։
«Ինձ չեն զարմացնում նրանց որոշ դժվարություններ, քանի որ ես ինքս զգացի դրանք նախորդ մրցաշրջանի վերջում: Ես եկա մի ակումբ, որտեղ ութ ամսում ցույց էին տրվել այնպիսի արդյունքներ, որոնք չէիր սպասի «Չելսիից» , և դա չնայած այն հանգամանքին, որ ակումբը, իմ կարծիքով, ուներ շատ ուժեղ մարզիչներ՝ Թոմաս Տուխելը և Գրեհեմ Փոթերը:
Եթե չես հաղթում, աշխատելով «Չելսիում», դա ավելացնում է նյարդայնությունը: Շատ խաղացողներ զգում էին, որ ակումբում իրենց ժամանակն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, միգուցե նրանք հասկանում էին, որ «Չելսին» պատրաստվում է վաճառել նրանց: Ես ապրում էի այս զգացումով։
Կարծում եմ, որ ղեկավարությունը ցանկանում է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, ուստի հիանալի մարզիչ են հրավիրել՝ ի դեմս Մաուրիսիո Պոչետինոյի: Հսկայական փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, բայց ֆուտբոլում կախարդական փայտիկ չկա, իսկ Պրեմիեր լիգան ամենաաններող առաջնությունն է։ Միավորների առումով ավելին էի սպասում, բայց երբեք չէի մտածել, որ դա ակնթարթային փոխակերպում կլինի»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: