«Միլանի» և ԱՄՆ ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կիսվել է VAR համակարգի մասին իր կարծիքով։
«Ամբողջովին պետք է բացառել: Ես ընդհանրապես դեմ չեմ գոլային գծի տեխնոլոգիային, կարծում եմ, որ այն հիանալի է: Բայց ես հասկանում եմ, որ սա այն բաներից է, որ եթե քեզ օգնում է, ուրեմն դու այն գովում ես։ Եթե նա գործում է քո դեմ, դու ատում ես նրան: Բայց ընդհանուր առմամբ, որպես երկրպագու, ես կարծում եմ, որ մեզ համար ավելի լավ կլինի առանց նրա»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում ամերիկացի ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում, հանդես գալով Լոնդոնի «Չելսիում», Պուլիշիչը Պրեմիեր լիգայի 24 հանդիպման է մասնակցել (1 գոլ և 1 գոլային փոխանցում):