«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և մեծ է հավանականությունը, որ պորտուգալացին կլքի ակումբը։
Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է հրավիրել Անտոնիո Կոնտեին, ով ներկայումս առանց ակումբի է։
Tuttosport-ն իր հերթին հայտնում է, որ այլընտրանքը կարող է լինել Ալեսիո Դիոնիսին, ով ներկայումս գլխավորում է «Սասուոլոն»:
«Ռոման» 2023/24 մրցաշրջանի յոթ տուրում վաստակել է ընդամենը 8 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը։