Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու Լուկա Մոդրիչը 2012 թվականից ի վեր առաջին անգամ մադրիդյան երկու հանդիպում անընդմեջ անցկացրել է պահեստայինների նստարանին։
«Մոդրիչը մեզ հետ խնդիրներ չունի, մենք Լուկայի հետ խնդիրներ չունենք. նրա հետ ամեն ինչ լավ է: Նա չխաղաց, բայց դա կարող է փոխվել հաջորդ խաղում: Մի խաղում Լուկան կմնա պահեստային, մյուսում դա կարող է լինել Կրոսը, Չուամենին, Կամավինգան»,- մարզչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մադրիդյան թիմում հանդես գալու 11 տարիների ընթացքում առաջին անգամ երկու հանդիպում անընդմեջ անցկացրել է պահեստայինների նստարանին՝ չունենալով վնասվածք կամ որակազրկում։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2012 թվականի ամռանը։ Այս ընթացքում խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել է 495 հանդիպման, որոնցում դարձել է 37 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։
























































