«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վառանը կարծում է, որ «կարմիր սատանաները» կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում այս մրցաշրջանում:
«Այո, ես այդպես եմ կարծում։ Այս մրցաշարում պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի վրա։ Մենք պետք է բարելավենք որոշ բաներ, մենք այնքան էլ լավ չսկսեցինք, ինչպես սպասում էինք, բայց մենք ի վիճակի ենք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ»,- իր սոցիալական ցանցերում Վարանի խոսքերն է մեջբերում The Athletic-ի լրագրող Լորի Ուիթվելը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում A խմբում է։ Առաջին խաղում Մանչեսթեր Յունայթեդը 3։4 հաշվով պարտվեց «Բավարիային» և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Խմբից դուրս գալու համար Տեն Հագի թիմը կմրցի նաև Կոպենհագենի և Գալաթասարայի հետ: