«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Սիթիի» խաղերի ժամանակ իր հուզական պահվածքի մասին։
«Երբ ես խաղում էի «Բարսելոնայում», մնացածների մեջ ֆիզիկապես ամենաքիչ զարգացած խաղացողն էի, բայց միևնույն ժամանակ, հավանաբար, ամենաշատ զգուշացմունքայիններից էի, քանի որ միշտ խոսում էի մրցավարների հետ: Հիմա նույնն ինձ հետ է պատահում որպես մարզիչ։ Ես բարձրաձայնում եմ, եթե կարծում եմ, որ ինչ-որ բան անարդար է կամ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս: Ես պետք է վերահսկեմ սա:
Անհնար է դեղին քարտ ստանալ տրիբունաներում, ուստի ես այնքան հանգստացած էի, պարզապես վերլուծում էի, թե ինչ է կատարվում: Բայց կողքից, երբ տեսնում ես մի բան, որը քեզ դուր չի գալիս, պետք է ասես: Կցանկանայի, որ ինձ քարտեր չտան, կուզենայի ինձ զսպել, կփորձեմ դա անել, բայց 100%-ով չեմ կարող վստահեցնել, որ հաջողության կհասնեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Վուլվերհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի» խաղում (2:1) Գվարդիոլան թիմի գործողությունները վերահսկել է տրիբունաներում՝ նախկինում չափազանց շատ դեղին քարտեր ստանալով։