Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է պատժել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերին՝ «Տոտենհեմի» հետ ԱՊԼ-ի վերջին խաղից հետո (1:2) սոցցանցում թողած հեգնական մեկնաբանության համար։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Հաղորդվում է, որ FA-ն կարող է պատժի ենթարկել Մակ Ալիսթերին՝ Պրեմիեր լիգայի մրցավարի ազնվությունը կասկածի տակ դնելու համար:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» (1:2) հանդիպումից հետո «Սփըրսի» պաշտպան Ռոմերոն սոցցանցում հրապարակել էր երկրպագուների հետ տոնակատարության լուսանկարը և մակագրել. «Ուժեղ ոգի, մեծ սիրտ»:
Մաք Ալիսթերը մեկնաբանություններում գրել է. «Նորմալ է, երբ ունես 12 խաղացող»։ Ռոմերոն պատասխանել է Արգենտինայի իր թիմակցին. «Լացի՛ր տանը»: Ավելի ուշ Մակ Ալիսթերը ջնջել է իր մեկնաբանությունը։