«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը բացահայտել է, թե արդյոք ֆուտբոլիստը մտածել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին:
«Լաուտարոն «Ինտերից» բացի այլ թիմի մասին չի ուզում լսել։ Սաուդյան Արաբիան գայթակղություններով լի շուկա է, և նա բազմաթիվ առաջարկներ ուներ, բայց ոչ միայն այնտեղից։
Երբ ես նրան ասում եմ այս առաջարկների մասին, նա ինձ ասում է. «Ինտեր, միայն Ինտեր»:
Այս թիմի ծրագրի մասը կազմելու զգացումը շատ կարևոր է: Նա շատ տարբերակներ է մերժել, քանի որ ցանկանում է մնալ Միլանում»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը TV Play-ին տված հարցազրույցում: