Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Սասուոլոյի» հետ հանդիպման մասին (1-2): Այս պարտությունը թիմի համար առաջինն էր 2023/2024 մրցաշրջանում։
«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք լավ մարզավիճակում գտնվող որակյալ թիմի դեմ: Հաշվի առնելով այն, որքան պահեր ստեղծեցինք, մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք։
Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, բայց 1-1 հաշվից հետո այլևս չկարողացանք պահպանել մեր մարզավիճակը։
Մենք չպայքարեցինք, մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը: