Սաուդյան Արաբիայի Պրո Լիգայի 6-րդ տուրում «Ալ-Ֆաթեհը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, հյուրընկալվելիս մրցել է «Ալ-Խալեջի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել արտագնա խաղում։
Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլային փոխանցում է կատարել այս խաղում․ նրա փոխանցումից հետո 66-րդ րոպեին Բենդեբկան երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը։ Խաղավարտին՝ 82-րդ րոպեին, «Ալ-Խալեջի» ֆուտբոլիստները կարողացել են մեկ գնդակ ետ բերել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Խախտման դրվագի արդյունքներով էլ «Ալ-Ֆաթեհը» խաղն ավարտել է 10 հոգով, քանի որ իր խաղացողներից մեկը երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվել է խաղադաշտից։
Սելարայանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն 87-րդ րոպեին փոխարինվել է։
Այս հանդիպումից հետո «Ալ-Ֆաթեհը» 11 միավորով գտնվում է 5-րդ տեղում։