«Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խոսել է Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղի մասին։
Օզբիլիսը Թիկնիզյանին որակյալ ֆուտբոլիստ է անվանել, ով կարող է հանդես գալ Գերմանիայի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վոլֆսբուրգը», «Վերդերը» և «Բայերը»:
«Ֆիզիկապես շատ լավ պատրաստված, բարձրակարգ, ժամանակակից ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ ամբողջ եզրով:
Կարծում եմ՝ նա կարող է խաղալ Գերմանիայում։ Մենք արդեն ունենք ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են Բունդեսլիգայում»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
























































