«Նոան» և «Ուրարտուն» այսօր ընկերական հանդիպում են անցկացրել։ Այդ մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ «Նոայի»:
«Նոայի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Պաուլ Խլադոնը և Դիոմերսի Մբոկանին։
Մբոկանին առաջին գոլն է խփել «Նոայի» կազմում։
























































