Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph-ը, Բրազիլիայի ազգային հավաքականի և «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։
Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մադրիդցիները պետք է վճարեն Գիմարաեշի պայմանագրում նախատեսված փոխհատուցման գումարը։ Այն կազմում է 120 մլն եվրո։ Իսպանական գրանդը դիտարկում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերը ձևակերպելու տարբերակը:
25-ամյա բրազիլացին դեռ երեք տարվա պայմանագիր ունի ներկայիս ակումբի հետ և «Նյուքասլն» իր հերթին ցանկանում է երկարաձգել այն: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա չորս հանդիպում է անցկացրել և երկու դեղին քարտ ստացել։
























































