«Բարսելոնան» տարբեր իրերի վաճառք է կազմակերպել «Կամպ Նոու» մարզադաշտի հետ կապված, որը վերակառուցվում է այժմ։
Կատալոնական թիմի ակումբային խանութում վաճառվում են տարբեր իրեր՝ հուշանվերների տեսքով, այդ թվում՝ տնային մարզադաշտից վերցված խոտածածկի կտորներ և դարպասի ցանց։
Ըստ Sport.es-ի՝ խոտածածկը բնօրինակն է և վավերացված է նոտարի ստորագրությամբ։ Միայն մի կտոր ծոտածածկ է մնացել պահեստում՝ 420 եվրոյով: Կամպ Նոուի ֆուտբոլային դարպասի ցանցի կտորը կարելի է ձեռք բերել 80 եվրոյով։
«Բարսելոնայի» երկրպագուները հետագայում կկարողանան նաև նստատեղեր և այլ բացառիկ ապրանքներ ձեռք բերել հին «Կամպ Նոու»-ից: