«Չելսիի» նախկին կիսապաշտպան Քրեյգ Բերլին ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը» 2023 թվականի արդյունքներով:
«Էրլինգ Հոլա՞նդը. Ավելի քան 50 գոլ, Պրեմիեր լիգայի չեմպիոնություն, Անգլիայի գավաթ և Չեմպիոնների լիգա: Հոլանդը պետք է արժանանա այս մրցանակին։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ չեն կարող դադարել երկրպագել Մեսսիին, բայց նայեք ընդհանուր պատկերին: Լրագրողները կքվեարկեն Մեսսիի օգտին: Ընդհանուր պատկերն այն է, որ Էրլինգ Հոլանդն ամենին հասել է բավականին երկար ժամանակահատվածում:
Այս մրցանակը, ինչպես և որոշ այլ մրցանակներ, ինձ խենթացնում են, բայց հենց նա է արժանի դրան, իհարկե կարծում եմ, որ այն լի կլինի սենտիմենտալ անհեթեթություններով՝ Մեսսին հաղթել է աշխարհի առաջնությունում, Մեսսին Մեսսին է, և նրան պարզապես ևս մեկ «Ոսկե գնդակ» կտան: Եվ եթե ես լինեի Էրլինգ Հոլանդի փոխարեն, երբեք չէի վերադառնա այս արարողությանը, ինչպես Ռոբերտ Լևանդովսկին»,- Բերլիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում է։