Եվրո-2024-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի հավաքականը Աստանայում նվազագույն հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։
Հյուրերը հաղթական գոլը խփեցին խաղավերջում։ Գոլի հեղինակ դարձավ Անտմանը։
Այս խաղից հետո Ֆինլանդիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Ղազախստանը 9 միավորով 2-րդն է։
























































