Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին մոտ է «Ալ-Շաբաաբը» գլխավորելուն, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբի ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ դիմել են 42-ամյա անգլիացուն՝ առաջարկելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Թերին այս ամառվանից աշխատում է «Չելսիի» ակադեմիայում։ Նախկինում նա եղել է Դին Սմիթի մարզչական շտաբում «Աստոն Վիլլայում» և «Լեսթերում»: