«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան առաջադրվել է որպես 2022/23 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» թեկնածու, հայտնում է France Football-ը։
22-ամյա վրացի ֆուտբոլիստի անունն առաջին անգամ է նշվել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում։
France Football-ը քիչ անց կներկայացնի նաև մյուս թեկնածուներին։
Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում 43 խաղում խփել է 14 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում:
























































