Մարոկկոյի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, որն ամռանը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, խոսել է իր կարիերայում «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի դերի մասին։ Հոլանդական «Ուտրեխտում» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ կիսապաշտպանն իր առաջին քայլերն արեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
«Ես զգացի մարզչի վստահությունը. դա շատ կարևոր էր, քանի որ այն ժամանակ ես շատ երիտասարդ էի: Ես 18-19 տարեկան էի, և նա ինձ հնարավորություն տվեց խաղալ «Ուտրեխտի» հիմնական թիմում։ Մենք ֆանտաստիկ ժամանակ անցկացրինք, իսկապես լավ մրցաշրջան անցկացրինք: Ես շատ բան սովորեցի նրանից։ Այնպես որ, միգուցե այս պահին նա իմ կարիերայի ամենակարևոր մարդկանցից մեկն է։
Տեն Հագի հետ կրկին աշխատելը ֆանտաստիկ է, քանի որ Էրիկը մարզիչ է, որը միշտ կգնա դեպի սահմանը: Նա քաղցած է։ Նա ցանկանում է հաղթել։ Նա հաղթող է, և ես դա սիրում եմ: Կարծում եմ՝ ես էլ եմ նույնը, ես էլ եմ հաղթող։ Ես ուզում եմ հաղթել ամեն օր։
Իմ խաղաո՞ճը։ Ես չեմ սիրում իմ մասին խոսել։ Ցանկանում եմ դա ցույց տալ խաղադաշտում, բայց կարող եմ խոստանալ, որ կփորձեմ առավելագույնս՝ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան։ Առայժմ սա միակ բանն է, որ հիմա ուզում եմ ասել»,- ասել է Ամրաբատը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։