«Բարսելոնան» նոր պայմանագիր է կկնքի թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:
42-ամյա Չավին «Բարսելոնայի» խաղացող է եղել 1995-2015 թվականներին:
2021 թվականի նոյեմբերին Չավին գլխավորել է «Բարսելոնան»՝ թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականը։ Նախկինում Չավին մարզել է Կատարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբը, որտեղ ավարտել է իր խաղային կարիերան։
Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նրա գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը։
























































