Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը կարող է կարիերան շարունակել Բելգիայում, հայտնում է Nieuwsblad-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ազարի ծառայություններով հետաքրքրված է «Անդերլեխտը»:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 7 միլիոն եվրո։ Բելգիայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 6-ին:
























































