«Նապոլիի» նորեկ Յեսպեր Լինդստրյոմն ասել է, թե ինչու չի տեղափոխվել «Լիվերպուլ», որը հետաքրքրված է եղել նրա ծառայություններով։
23-ամյա ֆուտբոլիստը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել է «Նապոլի»։ Դանիացու տրանսֆերը Իտալիայի գործող չեմպիոնին արժեցել է մոտ 30 մլն եվրո։
«Ես տարբերակ ունեի «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելու, և դա անհավանական փորձ կլիներ, քանի որ ես այս ակումբի երկրպագու եմ:
Բայց խելամի՞տ էր արդյոք իմ դեպքում այնտեղ գնալը։ Եթե ես չխաղամ, ապա կարող եմ պարզապես հեռուստացույցով դիտել թիմի հանդիպումները: «Նապոլին» հիանալի ակումբ է, և այստեղ ինձ խոստացան կանոնավոր խաղային պրակտիկա, որն անհրաժեշտ է իմ տարիքում»,- ասել է Լինդստրյոմը դանիական Tipsbladet-ին տված հարցազրույցում։