«Բարսելոնան» նոր պայմանագիր է համաձայնեցրել գլխավոր մարզիչ Չավիի հետ, հայտնում է Marca-ն։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի ամռանը։
Աղբյուրի համաձայն՝ մարզիչը ևս երկու տարով կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։
























































