«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ասել է, որ թիմի նպատակը գավաթներ նվաճելն է:
«Ինտերը պետք է անի առավելագույնը: Ես վստահ եմ մեր ուժերի վրա, մենք շատ մրցունակ թիմ ունենք։ Թիմը մարզում է հիանալի մարզիչ, և իսկ խաղացողներն արտացոլում են նրա գաղափարները խաղադաշտում»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Ա Սերիայի երեք տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակում 9 միավորով առաջին տեղում է: