«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան պատասխանել է լոնդոնյան թիմի երկրպագուի քննադատությանը սոցցանցերում։
«Չելսիի» երկրպագուն գրառում է կատարել՝ կոչ անելով բրազիլացի պաշտպանին հեռացնել մեկնարկային կազմից:
«Տիագոյի հետ խաղալը խնդիր է դառնում, քանի որ մենք պետք է օգտագործենք հինգ պաշտպանների՝ նրան կազմում ընդգրկելու համար: Չորս պաշտպանով խաղալով՝ մենք ավելի լավ կշարժվեինք առջևից և շատ չէինք կորցնի հետևից։ Տիագոյի նկատմամբ հարգանքից բացի ոչինչ չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին մեզ ավելի լավ կլիներ առանց նրա»,- գրել է երկրպագուն:
38-ամյա ֆուտբոլիստը որոշել է պատասխանել երկրպագուին։
«Եթե ուշադիր նայեք, մենք չորս պաշտպանով ենք խաղում, ընկերս: Ոչ մի վատ բան չկա, եթե ասեմ, որ ես էլ եմ պարտության պատասխանատուն։ Դուք կարող եք ինձ վրա ճնշում գործադրել, երեկ այս հարցում ոչ մի խնդիր չի եղել»,- պատասխանել է Սիլվան: