Սերխիո Ռամոսը ժամանել է Սևիլյա՝ տեղի համանուն թիմի հետ պայմանագիր կնքելու։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Սրա հետ համաձայն են հայրս, պապիկս և Անտոնիո Պուրետան»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին բանավոր համաձայնության է եկել ակումբի հետ։
Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Անդալուսցիների կազմում նա անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ 2005 թվականին Ռամոսը «Սևիլիայից» տեղափոխվեց «Ռեալ»։
Պաշտպանի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որի պայմանագրի ժամկետն ավարտվում էր այս ամառ։
























































