«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1).
««Մանչեսթեր Սիթին» հաղթել է չորս հանդիպումներից չորսում: Եթե չհաղթեինք, հինգ միավորով հետ կլինեինք։ Պարտադիր էր հաղթել: Երեք հաղթանակով և ոչ-ոքիով սկսելը լավ է:
Ես լավ եմ սկսել «Արսենալում», բայց կարող եմ շատ ավելին անել», — Ռայսի խոսքերն է մեջբերում BBC-ն: