Ա Սերիայի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսը» արտագնա խաղում հաղթեց «Էմպոլիին»:
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Ալեգրիի թիմի։
Թուրինյան թիմին հաղթանակ պարգևեցին պաշտպան Դանիլոյի և կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլերը։
«Յուվենտուսը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 2 միավորով հետ մնալով «Ինտերից» և «Միլանից»: «Էմպոլին» դեռ միավոր չի վաստակել այս մրցաշրջանում: