«Բարսելոնան» նախավերջինն է Լա Լիգայի ակումբների շրջանում այս ամառ տրանսֆերային շուկայում կատարած ծախսերով:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, իսպանական ակումբների ծախսերի վարկանիշային աղյուսակում «Բարսելոնայից» ցածր է միայն Բիլբաոյի «Ատլետիկը», որն ընդհանրապես չի ծախսել այս ամառ:
Կատալոնացիները ծախսել են 3,4 միլիոն եվրո. այդքան է «Ժիրոնային» վճարել ակումբն Օրիոլ Ռոմեուի տեղափոխության համար:
Լա Լիգայում ծախսերով առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որը գրեթե 130 միլիոն եվրո է ծախսել Ջուդ Բելինգհեմի, Խոսելուի և Ֆրան Գարսիայի տրանսֆերների։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալմերիան» (38 մլն եվրո), երրորդը՝ Մադրիդի «Ատլետիկոն» (33,7 մլն եվրո):
























































