Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ատլետիկո»-«Սևիլիա» հանդիպումը հետաձգվել է։
Ինչպես հայտնում է Football Espana-ն, Լա Լիգան այս որոշումը կայացրել է փոթորկի նախազգուշացման պատճառով՝ նախապես այդ հարցը քննարկելով ակումբների հետ։
Այս պահին «Ատլետիկոն» 3 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Սևիլիան» գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում։