«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է Իտալիայի հավաքական հրավիրվելու մասին։
«Սպասում էի հավաքական հրավիրվելուն, քանի որ կարող եմ օգտակար լինել: Ես առավելագույն ուժերս կտամ ազգային հավաքականի համար։
Մենք ուժեղ թիմ ունենք։ Ցանկանում եմ սկսել աշխատել նոր մարզչի հետ։ Ես շատ մոտիվացված եմ, քանի որ ցանկանում եմ հաջողությամբ անցկացնել իմ վերջին Եվրոպայի առաջնությունը»,- խաղացողի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Եվրո-2024-ի ընտրական փուլում Իտալիան հանդիպումներ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 9) և Ուկրաինայի (սեպտեմբերի 12-ին) հետ։
























































