Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է հարձակվող Հարի Քեյնի մասին։ Անգլիացին ամռանը «Տոտենհեմից» տեղափոխվել էր «Բավարիա»։
«Անգլիայի հավաքականի համար եսասիրական տեսանկյունից լավ է, որ Քեյնի ապագան առաջիկա մի քանի տարիների համար արդեն որոշված է: Պոտենցիալ հակասական իրավիճակները կարող են շեղել խաղացողների ուշադրությունը: Բայց նրա համար լավ է նաև, որ այժմ պետք է իրեն դրսևորի նոր ակումբում։ Նա այսքան ժամանակ նույն ակումբում էր: Այժմ նա պետք է տպավորի նոր թիմակիցներին, նոր անձնակազմին, նոր երկրպագուներին, ինչպես նաև Հարրին կստանա նոր երկրին հարմարվելու կյանքի փորձ:
Այս տեղափոխության մեջ շատ դրական կողմեր կան: Վստահ չեմ, որ նա ավելի լավ խաղացող կլինի, բայց գուցե այս քայլը օգնի նրան մտածելակերպի առումով: Հավանաբար, երբ մեծանում ես, սա միակ բանն է, որ կարող ես բարելավել»,- մարզչի խոսքն է մեջբերել The Guardian-ը։
30-ամյա Քեյնը նոր թիմի կազմում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































