«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը գրեթե կրկնապատկելու է Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Նա շաբաթական 700 հազար եվրո կստանա։
«Սիթին» նոր պայմանագիր է առաջարկում հարձակվողին, որպեսզի մյուս ակումբները հնարավորություն չունենան ձեռք բերել նրան։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Գործող պայմանագրով Հոլանդը շաբաթական մոտ 400 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում։