«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը Ա Սերիայի 2-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ հանդիպման ժամանակ (2:1):
«Հաջողության գրավականը խաղացողների մտածելակերպն էր։ Նրանք կարողացան դիմակայել ճնշմանը և կենտրոնացած մնալ նույնիսկ երկու չեղարկված գոլերից հետո՝ կարողանալով հաղթանակ տանել: Այս վերաբերմունքը մեզ պակասում էր առաջին երկու հանդիպումներում»,- Սարրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
«Լացիոն» Ա Սերիայում 12-րդն է, «Նապոլին» 6 միավորով 4-րդ տեղում է։
























































