Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է Լա լիգայի 4-րդ տուրում «Խետաֆեի» դեմ տարած հաղթանակը (2:1)։ Անգլիացին այս հանդիպման վճռորոշ գոլը խփեց 90+5-րդ րոպեին։
«Երբ «Սանտյագո Բեռնաբեուում» սկսեցին վանկարկել իմ անունը, ոտքերս դողացին: Չգիտեմ, թե ինչու են երկրպագուներն ինձ այդքան շատ սիրում, բայց ես ձեզ խոսք եմ տալիս, որ միշտ կաշխատեմ հարյուր տոկոսով»,- խաղից հետո ասել է Բելինգեմը։
20-ամյա կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել ամռանը։ Ֆուտբոլիստը գոլ է խփել մադրիդցիների կազմում անցկացրած բոլոր խաղերում։ Լա Լիգայի 4 տուրերում նա խփել է 5 գոլ։