«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է «Լացիոյից» կրած պարտության մասին։
««Լացիոն» առաջին խաղակեսում ցույց տվեց 100 տոկոս արդյունավետություն՝ իրացնելով առաջին իրական պահը։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ ավելի վատ էր։ Գուցե, հաշվի առնելով երկրորդ խաղակեսի ընթացքը, «Լացիոն» արժանի էր հաղթանակի, բայց կարծում եմ՝ հաշվի առնելով ամբողջ խաղը, մենք պետք է ոչ-ոքի գրանցեինք։ Պետք է գոնե չպարտվես, երբ չես կարող հաղթել»,- Գարսիայի խոսքն է մեջբերում DAZN-ը։
«Լացիոն» վաստակել է այս մրցաշրջանի առաջին երեք միավորը և Ա Սերիայում 12-րդն է, «Նապոլին» 6 միավորով 4-րդն է։
























































