«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ամռանը թիմից Անսու Ֆատիի, Աբդե Էզալզուլիի և Էրիկ Գարսիայի հեռանալը։
«Անսուն, Էրիկը և Աբդեն ցանկանում էին կանոնավոր խաղալ: Մենք չենք ցանկանում կորցնել նրանց, ինչի պատճառով էլ Աբդեի պայմանագրում հետգնման կետ կա։ Փորձեցի համոզել նրանց, բայց նրանք հաստատակամ էին խաղաժամանակ գտնելու իրենց որոշման մեջ։ «Բարսայում» խաղադաշտում րոպեներ հավաքելը դժվար է, այնպես որ ես հասկանում եմ նրանց»,- Չավիին է մեջբերում Mundo Deportivo-ն:
«Ժիրոնան» վարձակալել է Գարսիային, «Բրայթոնը»՝ Ֆատիին, իսկ «Բետիսը» գնել է Աբդայի տրանսֆերը։
























































