«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում։
Այսպիսով, նորվեգացուն Պրեմիեր լիգայում հասավ 50 արդյունավետ գործողությունների ցուցանիշին (42 գոլ և 9 գոլային փոխանցում): Դրա համար հարձակվողին անհրաժեշտ էր ընդամենը 39 հանդիպում. սա առաջնության ռեկորդ է: Հոլանդը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլի ռեկորդը, որը 43 խաղում դարձել է 50 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Հոլանդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։