Էրլինգ Հոլանդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գոլը «Ֆուլհեմի» դարպասը խփվել է կանոնների խախտումով:
1-ին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին «քաղաքայինների» պաշտպան Նաթան Ակեն անկյունայինի հարվածից գլխի փոխանցումից հետո հարվածեց դեպի մրցակցի դարպասը։ Գնդակը թռավ խաղից դուրս վիճակում գտնվող Մանուել Ականջիի ոտքերի արանքով ու սլացավ ցանցը։
VAR-ը ստուգեց կրկնությունը, և գոլը չչեղարկվեց: «Մանչեսթեր Սիթին» առաջ անցավ 2-1 հաշվով։
— «Ֆուլհեմի» մարզչական շտաբը վրդովված էր գոլից, նրանք կարծում էին, որ դա խաղից դուրս է:
— Ես նույնպես կարծում եմ, որ խաղից դուրս վիճակ կար: Ես կարեկցում եմ նրանց։ Ես էլ սրանից հետո կվրդովվեի։ Բայց կա այն, ինչ կա։ Նրանք պետք է որ իրենց սարսափելի զգան»,- ասել է հեթ-տրիկի հեղինակը:
Հանդիպումը սպասարկում էր Մայքլ Օլիվերի գլխավորած մրցավարական անձնակազմը։