Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի կամային հաղթանակի հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
11-րդ րոպեին Մայորալն առաջ մղեց հյուրերին։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով։ Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ջոսելուն։ Ավելացված ժամանակում մադրդիյան թիմը խփեց նաև հաղթական գոլը։ Ընթացիկ առաջնությունում իր 5-րդ գոլը խփեց Ջուդ Բելինգեմը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը;
























































